Օզոնի
ծրագիր

Միջազգային համաձայնագրեր
Օզոնային շերտի պահպանության լիազոր ներկայացուցիչների Կոնֆերանսը գումարվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) գործադիր տնօրենի կողմից` ի կատարումն ՅՈՒՆԵՊԻ կառավարիչների Խորհրդով 1984թ-ի մայիսի 28-ին ընդունված 12/14 որոշման1բաժնի 4-րդ կետի:
Սույն Արձանագրության կողմերը, հանդիսանալով Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիայի Կողմեր, հիշելով մարդու գործունեության հետևանքով օզոնային շերտի փոփոխություններից առաջացած ժամանակավոր հետևանքներից մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը պահպանելու համար միջոցներ ձեռնարկելու Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորության մասին,ընդունելով, որ օզոն քայքայող որոշ նյութերի համաշխարհային մասշտաբով կատարված արտանետումները կարող են զգալի չափով հյուծել կամ այլ կերպ փոխել օզոնային շերտը, ինչը հղի է մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար անբարենպաստ հետևանքներով...