2023 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցավ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի տարեկան աշխատանքային ծրագրի քննարկումը: Հանդիպմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության, Ռազմավարական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետներ: