Օզոնի
ծրագիր

Նորություններ
2015 թ-ի հուլիսի 8-ին Օզոնի ազգային կենտրոնը կազմակերպեց այց անգլալեզու ամառային ճամբար, որն այս տարի անց է կացվում Ծաղկաձորում:
2015թ-ի հուլիսի 2-3-ին << ՀՀ  Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն>> ՊՈԱԿ-ում կայացան վերապատրաստման դասընթացներ Արարատի, Շիրակի, Սյունիքի, Գուգարքի մաքսատների և մաքսային կետերի ավելիքան 40 մաքսային ծառայողների համար:
2015թ-ի մայիսի 26-28-ը Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի և  Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային օզոնային ցանցի տարեկան հանդիպումը:
2015թ-ի մայիսի 13-16-ը  Հայաստանի Օզոնի Ազգային Կենտրոնը կազմակերպեց բաց դասեր Երևանի N 61, N 63 և N 154 հիմնական դպրոցներում`երեխաներին օզոնային շերտի, ուլտրամանուշակագույն ճառագայթերի, դրանց`մարդու առողջության վրա ունեցած ազդեցության մասին տեղեկատվությամբ կիսվելու նպատակով:
Օզոնի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ 2015թ-ի մարտի 30-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գործնական հանդիպում-քննարկում` փոփոխության ենթարկված բնապահպանության ոլորտի իրավակարգավորումների, մասնավորապես` օզոնային շերտը քայքայող նյութերի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ընթացակարգերի ու դրանց հետ կապված այլ կարգավորումների շուրջ:
ՀՀ Բնապահպանության նախարարության ներքո գործող Օզոնի ազգային կենտրոնը պատրաստել էր փոքրիկ անակնկալ մանկապարտեզի երեխաների համար, ովքեր այցելել էին  Հայաստանի Բնության պետական թանգարանը: