Օզոնի
ծրագիր

Նորություններ
2019 թվականի մարտի 27-ին ԱԺ-ն վավերացրել է ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանարության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը, որը ներկայացրել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլյանյանը: 
Հանդիպմանը քննարկվել են օրակարգային երկու հարցեր.  1. «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության չափորոշիչների մշակում,   2. տարածաշրջանային վերապատրաստման կենտրոնի ստեղծման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և այդ կենտրոնում դասավանդում իրականացնող մասնագետ թեկնածուների ներկայացում: 
Հանդիպման նպատակն էր ներկայացնել տվյալ ոլորտում օգտագործվող սառեցման և օդորակման սարքավորումների միջոցով բնության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու հնարավոր լուծումներն ու առաջարկությունները, ինչպես նաև տվյալ ոլորտի վերաբերյալ միջազգային շուկայում առկա միտումները:
Հանդիպմանը մասնակցել է նաև բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ով իր ողջույնի խոսքում շեշտեց գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմման գործընթացներում օզոնային շերտի պահպանության կարևորությունը և գոհունակությամբ արձանագրեց, որ Մոնրեալի արձանագրության շրջանակներում Հայաստանը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում և էական արդյունքներ ապահովում։
2018 թվականի դեկտեմբերի 19-ին «Հայաթ փլեյս» հյուրանոցում տեղի է ունեցել «Հիդրոքլորֆտորածխածինների փոխարինում» ծրագրի 2-րդ փուլով նախատեսված սառեցման և օդորակման ոլորտի 40 մասնագետների վերապատրաստում:
2018 թվականի հոկտեմբերի 26-ին Օզոնի ծրագրի ներկայացուցիչները հրավիրվել էին Երևանի Օրհուս կենտրոն` մասնակցելու կենտրոնի կողմից կազմակերպված իրազեկման միջոցառմանը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները (մոտ 30 ուսանող):
Հերթական միջոցառումը, որն անցկացվել է Օզոնի ծրագրի կողմից, վերաբերում է Օզոնային շերտի պահպանության վերաբերյալ տեղեկատվական դասընթացին: 2018 թ-ի սեպտեմբերի 19-ին ծրագրի փորձագետները հյուրընկալվել էին Ադամյան դպրոցում և ինտերակտիվ մեթոդով անցկացրել նշված դասընթացը:
Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան՝ սեպտեմբերի 16-ին նվիրված Օզոնի ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր՝ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և դրա ենթատեքստում՝ ոլորտին վերաբերող գործընթացների լուսաբանումը:
Այս տարի ամբողջ աշխարհում դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան։
2018 թվականի հուլիսի 24-ին Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում ՄԱԶԿ-ի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ տեղի ունեցավ «Մոնրեալի արձանագրության Կիգալիի ուղղումը որպես կամուրջ օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման գործողությունների միջև» աշխատանքային հանդիպում: