Օզոնի
ծրագիր

Նորություններ
2017 թվականի սեպտեմբերի 14-16-ը տեղի ունեցավ միջոցառումների շարք՝ նվիրված Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան: Առաջին միջոցառումը կազմակերպվել էր 2017 թվականիի մարտի 25-ից մայիսի 20-ը ընթացող «Օզոնային շերտի դերը շրջակա միջավայրում» խորագրով նկարչական մրցույթի 14 մասնակիցների համար: Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչը Անահիտ Սիմոնյանը և Օզոնի ազգային կենտրոնի թիմը ողջունեցին «Արեգնազան» կրթահամալիրի և Գասպարյան Արտ ստուդիայի սաներին և  իրենց ծնողներին Հայաստանի բնության պետական թանգարանում և ներկայացրեցին օրվա խորհուրդը, օզոնային շերտի պահպանության կարևորությունը և այլ հիմնախնդիրները:
ՄԱԶԾ ՈՒզբեկիստանը, ազգային և միջազգային գործընկերների հետ համատեղ, հայտարարում է միջազգային լուսանկարչական մրցույթ՝ նվիրված կլիմայի փոփոխությանը և օզոնային շերտի պահպանությանը, որը կընթանա 2017թվականի հուլիսի 10-ից մինչ սեպտեմբերի 11-ը: «Օզոնային շերտը և ես» անվանակարգում ներկայացվել էին շուրջ 104 լուսանկար: Նախնական ընտրությունն իրականացվել է հրավիրված մասնագետների կողմից:
2017 թվականի փետրվարի 13-14-ին Ծաղկաձոր քաղաքում կայացավ ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին 2016 թվականին օզոնային շերտի պահպանության ոլորտում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես` Կիգալյան ուղղման ընդունումը, Օզոնի ազգային կենտրոնի կատարված աշխատանքները, ինչպես նաև 2017 թվականի աշխատանքային ծրագիրը:
2016թ-ի դեկտեմբերի 23-24-ին, Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցում տեղի ունեցավ շահագրգիռ կողմերի եկրորդ հանդիպումը, որի հետ մեկտեղ կայացավ նաև ՀՀ բնապահպանության նախարարության տարվա ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցում էին բնապահպանության նախարարությունից, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունից և միջազգային կազմակերպություններից մոտ 160 մարդ:
2016թ.-ի նոյեմբերի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը այցելեց Երևանի N162 մանկապարտեզ`սաների հետ իրազեկման դասընթաց անցկացնելու նպատակով:
2016թ-ի սեպտեմբերի 16-17-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնում տեղի ունեցավ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը,  որն այս տարի կրում էր <<Վերականգնենք օզոնն ու կլիման միահամուռ ջանքերով>> խորագիրը:
2016 թվականի հուլիսի 22-ին Երևանի կենդաբանական այգում տեղի ունեցավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից համատեղ կազմակերպված «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը
2016 թվականի հուլիսի 13-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայացավ ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված արևի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ)  ճառագայթներից պաշտպանվելու տեղեկատվական գունավորման գրքույկի և պաստառի շնորհանդեսը:
2016թ-ի հուլիսի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպել էր «Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլի ծրագրի մշակում» թեմայով շահագրգիռ կողմերի երկրորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ոլորտին առնչվող գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, ձեռներեցներ և փորձագետներ: