Օզոնի
ծրագիր

Նորություններ
2016թ.-ի մայիսի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարության  Օզոնի ազգային կենտրոնը <<ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում>> ծրագրի շրջանակներում իրականացրեց <<Սառնարանային տեխնիկայի սպասարկման լավագույն փորձ>> թեմայով դասընթաց սառնարանային ոլորտի մասնագետների համար:
2016թ.-ի մայիսի  17-ին, ՀՀ բնապահպանության նախարարության  Օզոնի ազգային կենտրոնը  <<ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում>> ծրագրի շրջանակներում կազմակերպեց  <<Օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտրի կանխարգելումը>> թեմայով հերթական վերապատրաստման դասընթացը մաքսային ծառայողների համար:
ՀՀ <<Էկոլոգիական կրթության և դաստեարակության մասին>> օրենքի հիմնական նպատակն է ստեղծել էկոկրթական ազգային միասնական համակարգ`կազմակերպելով շարունակական բնույթ կրող դասընթացներ սկսած նախադպրոցական մակարդակից մինչ հասարակության լայն շերտերը:
Սույն թվականի մարտի 14-15-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագրի շահագրգիռ կողմերի մեկնարկային հանդիպումը: 
2015թ-ի նոյեմբերի 20-ին, ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպել էր «Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլի ծրագրի մշակում» թեմայով շահագրգիռ կողմերի հանդիպում:
2015 թվականի հոկտեմբերի 19-ին <<ՀՀ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն>> ՊՈԱԿ-ում կայացավ հերթական վերապատրաստման դասընթաց Արարատի, Շիրակի, Սյունիքի, Գուգարքի մաքսատների և մաքսային կետերի 20 մաքսային ծառայողների համար:
2015 թ-ի հուլիսի 14-ից մեկնարկել է Օզոնի ազգային կենտրոնի կազմակերպած իրազեկման դասընթացների շարքը` նախատեսված Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզների սաների համար:
2015 թ-ի հուլիսի 8-ին Օզոնի ազգային կենտրոնը կազմակերպեց այց անգլալեզու ամառային ճամբար, որն այս տարի անց է կացվում Ծաղկաձորում: