Օզոնի
ծրագիր

Նորություններ
Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն այս տարի մեկնարկեցին Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղարի պատվավոր այցով Հայաստանի Հանրապետություն:
2023 թվականի օգոստոսի 15-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում նվիրված ոլորտի ներպետական իրավակարգավորումներին: Հանդիպմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչության, Պետական եկամուտների կոմիտեի, ՍՕՋԻ ասոցացիայի ներկայացուցիչներ և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետներ:
ՄԱԿ-ի կողմից հռչակված երիտասարդության օրվան ընդառաջ՝ 2023 թվականի օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Մոնրեալի արձանագրությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի համատեքստում» հանդիպում-քննարկում ավագ դպրոցների սաների մասնակցությամբ։
2023 թվականի հունիսի 26-ին «Հաջորդ սերնդի հովացում» կարգախոսի տակ նշվեց Սառնամատակարարման համաշխարհային օրը:
2023 թվականի հունիսի 17-ին օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը հանդիպել է Հայաստանի  պետական տնտեսագիտական համալսարանի «Մաքսային վարչարարություն» մագիստրոսական ծրագրի «Կանաչ մաքսատուն» առարկան ուսումնասիրող ուսանողների հետ:
2023 թվականի ապրիլի 21-ին շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի նախաձեռնությամբ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված միասնական հայտ համակարգի արդիականացմանը:
2023 թ. ապրիլի 18-ին օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանն հանդիպել է Երևանի պետական համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների հետ:
2023 թվականի ապրիլի 13-ին շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքի երրորդ փուլը:
2023 թվականի մարտի 24-ին «Վարդանանք» կրթահամալիրում ամփոփվեց «Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքի երկրորդ փուլը: Հանդիպմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ներկայացուցիչները:
2023 թվականի փետրվարի 27-ին ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին նախարարության, «Օզոնային շերտի պահապանություն» ծրագրի և Երևանի, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային պետական քոլոջների ներկայացուցիչները: