Օզոնի
ծրագիր

Նորություններ
2021 թ. հուլիսի 1-ին օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանն անցկացրել է դասախոսություն  Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայի ուսանողների համար «Մարդիկ և շրջակա միջավայր» դասընթացի շրջանակներում։
Օզոնի ծրագիրը և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը համատեղ մշակել են ազգային ՀՍՏ ԵՆ 13313:2021 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր. Անձնակազմի իրավասություն (կոմպետենտություն)» ստանդարտը ԵՆ 13313 միջազգային ստանդարտի հիման վրա, որը ընդունվել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի N 83 հրամանով:
Արդեն 3 տարի է, ինչ հունիսի 26-ին նշվում է Սառնամատակարարման համաշխարհային օրը: Այս առիթով շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ համատեղ իրականացրեց օրվան նվիրված միջոցառում` ուսուցողական այց տարածաշրջանային երեք պետական քոլեջների «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ուսանողների և դասախոսական անձնակազմի համար:
Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը «ՀՔՖԱ-ների  փուլային փոխարինում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացրեց  վերապատրաստման դասընթացների II փուլը տարածաշրջանային երեք պետական քոլեջների դասախոսական անձնակազմի համար: Վերապատրաստումն իրականացվել է Շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնում հունիսի 3-9-ը:
2021թ.-ի մայիսի 23-ին Օզոնի ծրագիրը «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էր ճանաչողական այց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ամբերդ» օզոնաչափական դիտակայան «Աղբից մաքուր մոլորակ» մրցույթի հաղթող մասնակիցների համար։
2020 թվականի մայիսի 18-ին և 19-ին Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում իրականացրել է մասնագիտական վերապատրաստման դասընթաց նախարարության  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների համար:
Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ մշակել է «Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը» կրթական միջոցառումների շարքը:
2021 թ-ի ապրիլի 12-ին «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագրի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված ՀՖԱ-ների ներմուծման ընթացակարգի փոփոխությանն ու նոր իրավակարգավորումներին:
2021 թվականի մարտի 4-ին մեկնարկեց «ՍՕՋՊ ոլորտի մասնագետների վերապատրաստում» թեմայով դասընթացների շարքը ՀՓՓ ծրագրի երկրորդ փուլի ոչ ներդրումային բաղադրիչի շրջանակներում Հայաստանի Սառնարանային ասոցացիայի հետ համատեղ: