Օզոնի
ծրագիր

Նորություններ
2021 թվականի հունվարի 26-27-ին տեղի ունեցավ աշխատաժողով, որը նվիրված էր միջպետական ԳՈՍՏ 202 ստանդարտի նախագծի և Օզոնի ծրագրի տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների քննարկմանը:
2020 թվականի դեկտեմբերի 24-25-ին Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կազմակերպված շահագրգիռ կողմերի 2020 թվականի տարեկան ամփոփիչ հանդիպումը:
2020 թվականի դեկտեմբերի 22-ին Օզոնի ծրագրի փորձագետներն այցելեցին Արմավիրի և Արարատի մարզերի, իսկ 2021 թվականի հունվարի 18-ին Երևանի պետական տարածաշրջանային քոլեջներ դասասենյակների և արհեստանոցների համալրման գործընթացը շարունակելու նպատակով:
2020 թվականի նոյեմբերի 26-ին մեկնարկեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի ապօրինի առևտրի կանխարգելում» թեմայով վերապատրաստման դասընթացների շարքը ՀՓՓ ծրագրի երկրորդ փուլի ոչ ներդրումային բաղադրիչի շրջանակներում:
Օզոնի ծրագիրը ներկայացնում է «ՕզոնԷքշն»-ի և Օզոնի քարտուղարության հետ համատեղ մշակված տեղեկատվական թերթիկ, որը հնարավորություն կտա ծանոթանալու Կիգալիի փոփոխության վավերացման գործընթացին ու դրանից բխող պարտավորությունների իրականացման ժամանակացույցին:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված հերթական միջոցառումը Երևանի, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջներում
Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներն ամփոփվել են սեպեմբերի 18-ին կայացած «Հայաստանի սառնարանային ասոցիացիա» ՀԿ-ի  աշխատաժողովով:
Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը՝ սեպտեմբերի 16-ին շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագրի և Հիդրոմետ ծառայության փորձագետներն այցելեցին «Ամբերդ» օդերևութաբանական կայան՝ ԶԼՄ ներկայացուցիչներին ծանոթացնելու օզոնային շերտի մշտադիտարկման գործընթացին, այն իրականացնող մասնագետներին, գործիքներին և մեթոդոլոգիային:
Սեպտեմբերի 16-ի միջոցառումների շարքում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվել է ««ԷկՕզոն» սառնարանային թափոնարվեստ արտ-նախագիծ»-ը:
Սեպտեմբերի 16-ին՝ խորհրդանշական այս օրը,  գործարկման մեջ են դրվել Ստանդարտների աշխատանքային խմբի կողմից տեղայնացված և օրենքով սահմանված կարգով հաստատված ՀՍՏ ԵՆ 378-1-2020 և ՀՍՏ ԵՆ 378-2-2020 ստանդարտները: