Օզոնի
ծրագիր

Նորություններ
Համաշխարհային համաձայնագրերից քչերն են գրանցել այն հաջողությունը, ինչ Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան: Այսօր՝ Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրը, մենք նշում ենք սույն Կոնվենցիայի 35 տարին, որն առաջին քայլն էր ուղղված մոլորակի օզոնային շերտի վերականգմանը:
Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը «ՀՔՖԱ-ների  փուլային փոխարինում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացրել է վերապատրաստման դասընթաց տարածաշրջանային երեք պետական քոլեջների դասախոսական անձնակազմի համար:
Կրթական գործընթացում ձեր տրամադրության տակ կլինեն տեսահոլովակներ և ուսումնամեթոդական ձեռնարկներ, որոնք նախատեսված են ավագ և միջին դպրոցների սաների համար, ինչպես նաև գունավորման գրքույկներ և մուլտֆիլմ, որոնց շահառուներն են տարրական դրպրոցի սաները:
Աշխարհում ՀՖԱ-ների փուլային փոխարինման միջոցով ակնկալվում է կանխել մոտ 105 մլն տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումներ, ինչը կօգնի մինչև 2100 թվականն ակնկալվող ջերմաստիճանի գլոբալ բարձացումը նվազեցնել մինչև 0.4 աստիճանով՝ զուգահեռ շարունակելով պահպանել օզոնային շերտը:
Լիանա Ղահրամանյանը խոսել է շրջակա միջավայրի և ԿԳՄՍ նախարարությունների միջև կնքված փոխըմբռման հուշագրի արդյունքում «ՀՔՖԱ-ների  փուլային փոխարինում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում դասասենյակների և արհեստանոցների վերազինման, դասախոսական անձնակազմի վերապատրաստման, ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի կողմից չափորոշիչների մշակման, ինչպես նաև մասնագիտությունների ցանկում կառավարության որոշմամբ «Սառնարանային տնտեսություն 0715.15.5» մասնագիտության ավելացման մասին, որով արդեն 2019 թ.-ից սկսած ընդունելություն է իրականացվում տարածաշրջանային երեք պետական քոլեջներում:
«Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված «ԷկՕզոն» սառնարանային թափոնարվեստ ցուցահանդեսը:
Այս տարի՝ սեպտեմբերի 16-ին, աշխարհում նշվում է Վիեննայի կոնվենցիայի և օզոնային շերտի պահպանության 35 տարին: Երկրի վրա կյանքը հնարավոր չէր լինի առանց արեգակի լույսի: Սակայն արեգակի էներգիան չափազանց շատ կլիներ առանց օզոնային շերտի: Հենց այս միջնոլորտային շերտն էլ Երկիրը պաշտպանում է արեգակի վնասակար ՈՒՄ ճառագայթներից:
2020 թվականի օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ՀՍՏ ԵՆ 378-1-2020 ստանդարտի տեղայնացման աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում սառնարանային ոլորտի մասնագետները Օզոնի ծրագրի համակարգողի հետ համատեղ քննարկել են ստանդարտում կիրառվող հայալեզու տերմինների ճշգրիտ անվանումները:
Ամռան ամիսներին ՈւՄ ճառագայթման բարձր ինտենսիվությամբ պայմանավորված Օզոնի ծրագիրը Երևանի վարչական շրջանների կանգառներում տեղադրել է տեղեկատվական պաստառներ։
Հունիսի 26-ին նշվում է Սառնամատակարարման համաշխարհային օրը: Հատկանշական այս օրը հուշագիր կնքվեց օզոնային շերտի պահպանության ոլորտում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Ինստիտուցինալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի և «Հանուն հավասար իրավունքերի» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության միջև։