Օզոնի
ծրագիր

2023 թվականի աշխատանքային ծրագրի քննարկում
27.01.2023

2023 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցավ շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԱԶԿ-ի և ՄԱՇՄԾ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» և «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի մշակում» (KIP) ծրագրերի տարեկան աշխատանքային պլանի քննարկումը: Հանդիպմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության, Ռազմավարական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետներ:

Մասնակիցներին ներկայացվեցին 2023 թվականին իրականացվելիք նախաձեռնությունները՝ ըստ հետևյալ ոլորտների՝ օրեսդրություն, իրազեկում, մաքսային, սառնամատակարարում և օդորակում: Հատկորոշված յուրաքանչյուր խնդրի փուլային լուծման համար սահմանվեց ժամանակացույց: Որոշ նախաձեռնությունների իրականացումն ապահովելու համար անհրաժեշտություն առաջացավ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ լրացուցիչ հանդիպումների կազմակերպման, որոնց նախնական ժամկետների սահմանմամբ էլ ամփոփվեց հանդիպումը: