Օզոնի
ծրագիր

Աշխատանքային քննարկում-հանդիպում մաքսային ծառայողների հետ
28.09.2021

 «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոներալի արձանագրության Կիգալիի փոփոխության կիրարկման նպատակով ՀՀ կառավարությունը 2020 թվականի օգոստոսի 20-ին հաստատել է հիդրոֆտորածխածինների («F» գազեր) ցանկը, որոնք այդ փոփոխությամբ ներառվել են նշված արձանագրության իրավակարգավորումների տիրույթում: Հիդրոֆտորածխածինների ներկրումը ԵԱՏՄ մաքսային տարածք 2021 թվականի ապրիլի 18-ից սկսել է իրականացվել լիցենզիայի հիման վրա, որը տրամադրում է շրջակա միջավայրի նախարարությունը:

2021 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում-հանդիպում մաքսային ծառայողների հետ: Նյութերի մաքսազերծման գործընթացում մաքսային ծառայողներն իրավական դրույթների կիրարկման ընթացքում ունեցել էին պարզաբանման անհրաժեշտություն, ինչն ապահովվեց տեղի ունեցած քննարկման արդյունքում: Օզոնային շերտի հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանն ու ծրագրի մասնագիտական խումբը խորհրդատվություն տրամադրեցին  մաքսային ծառայողներին խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն դիմելու Հայաստանի սառնարանային ասոցացացիա սառնագենտային խառնուրդների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ պատրաստելու խնդրանքով: