Օզոնի
ծրագիր

Բացօթյա աշխատանքային հանդիպում

Notice: A non well formed numeric value encountered in /var/www/vhosts/saveozone.am/httpdocs/templates/post.php on line 12
15.05.2020

2020 թվականի մայիսի 15֊ին Օզոնի ծրագիրն անցկացրեց բացօթյա աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին Օզոնի ծրագրի փորձագետները, Հայաստանի սառնարանային ասոցացիայի և նախարարության ոլորտային ստորաբաժանման ներկայացուցիչները։

Միջոցառումը միտված էր արտակարգ դրության պայմաններում ծրագրային գործունեության պատշաճ իրականացմանը և աշխատանքի հետագա կազմակերպմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ սառնարանային ոլորտում առկա խնդիրներին ու օրենսդրական բարեփոխումներին, ճշգրտվեց տարեկան աշխատանքային պլանը՝ պայմանավորված ՀՀ Պարետի մայիսի 14-ի որոշմամբ, ինչպես նաև քննարկվեց իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ժամանկանցույցն ու ձևաչափը։

Համատեղ որոշմամբ նախատեսվեց նման ձևաչափով հանդիպումներին պարբերական բնույթ հաղորդել՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու սանիտարական նորմերը։