Օզոնի
ծրագիր

Ճանաչողական այց «ԳՐԻՆԿՈ» ընկերություն
13.09.2021

Սեպտեմբերի 13-ին Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա շրջանակներում «ԳՐԻՆԿՈ» ընկերությունը հյուրընկալել էր Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության II և III կուրսերի ուսանողների, սեպտեմբերի 22-ին Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի 15 և 27-ին Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի 10 ուսանողի:

Այցը կազմակերպվել էր շրջակա միջավայրի նախարարության կողմից ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Այցի ընթացքում ընկերության գլխավոր ճարտարագետ Արայիկ Գալստյանը ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, գործարկվող սառնարանային տնտեսության առանձնահատկությունները, կիրառվող եվրոպական ստանդարտներին համապատասպանող սարքավորումները, դրանց աշխատանքը և էկոլոգիապես անվտանգ պայմաններում պահպանվող մրգերի առավելությունը շուկայում տնտեսավարողների տեսանկյունից:

Ներկայում ընկերությունը ՀՀ-ում միակն է սառնարանային տնտեսության նման տեխնոլոգիայով և տեխնիկական տվյալների շնորհիվ հնարավորություն է տալիս մինչև 14 ամիս պահել խնձորը թարմ վիճակում: