Օզոնի
ծրագիր

Դասասենյակների համալրման գործընթացը շարունակվում է

Notice: A non well formed numeric value encountered in /var/www/vhosts/saveozone.am/httpdocs/templates/post.php on line 12
22.12.2020

2020 թվականի դեկտեմբերի 22-ին Օզոնի ծրագրի փորձագետներն այցելեցին Արմավիրի և Արարատի մարզերի, իսկ 2021 թվականի հունվարի 18-ին Երևանի պետական տարածաշրջանային քոլեջներ դասասենյակների և արհեստանոցների համալրման գործընթացը շարունակելու նպատակով:

Հանդիպումներին մասնակցում էին «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսերի շուրջ 35 ուսանող և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ: Քոլեջներից յուրաքանչյուրին տրամադրվեցին ՄԱՇՄԾ-ի կողմից մշակված և Օզոնի ծրագրի կողմից տեղայանցված ոլորտային պաստառների երկուական փաթեթներ և փորձագետի կողմից պատրաստված շարժական ստենդների մեկական օրինակներ, որոնցում ներկայացված էր սառնարանային սարքավորումների գործարկման մեխանիզմները:

Ոլորտի մասնագետը ցուցադրեց ստենդում օգտագործված գործիքակազմը, դրանց նշանակությունն ու նրբությունները: