Օզոնի
ծրագիր

ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌՆԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ և ՕԴՈՐԱԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
09.07.2019

Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարության օժանդակությամբ, իրականացրել է  Հայաստանի բոլոր 10 մարզերում և Երևան քաղաքում աշխատաժողովների շարք, որը նվիրված էր սառնամատակարարման և օդորակման սարքավորումների էներգաարդյունավետությանը: Հայաստանի Հանրապոտության կողմից մարտի 27-ին վավերացված Կիգալիի փոփոխությունը հնարավորություն է ընձեռում օզոնաանվտանգ նյութերի անցում կատարելիս ուշադրություն դարձնել էներգաարդյունավետության արդի խնդիրներին: 

Աշխատաժողովներն իրականացվել են սառնարանային ոլորտի մասնագետների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բնապահպանության և էներգետիկայի (էներգաարդյունավետություն) ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ:

Հանդիպումների ընթացքում ներկայացվել են հետևյալ ձեռնարկները՝

  • «Էներգախնայողության կարևորությունը սառնագենտային և օդակարգավորման միավորների, ջերմային պոմպերի ընտրության ժամանակ»,
  • «Սառնագենտային և օդակարգավորման միավորների, ջերմային պոմպերի էներգաարդյունավետության բարձրացման հնարավորությունները»,
  • «Ավելի արդյունավետ սառնարանային, օդակարգավորման և ջերմային պոմպերով համակարգերի տրամադրման քաղաքականություն, ֆինանսավորում և ներդրում»: