Օզոնի
ծրագիր

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
24.06.2019

2019 թվականի հունիսի 24-ին Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը հյուրնկալեց  Ուկրաինայից ժամանած պատվիրակությունը: Այցը կրում էր ճանաչողական բնույթ և նպատակ ուներ ծանոթանալու օզոնային շերտի պահպանությանոլորտում Հայաստանի փորձին: Հանդիպմանը մասնակցող նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն անդրադարձավ երկու երկրների ոլորտային ընդհանրություններին՝ հույս հայտնելով, որ այցը կլինի երկկողմանի օգտակար և արդյունավետ:

Քննարկման և հարցուպատասխանի արդյունքում մասնակիցներին տրամադրվեց տեղեկատվություն ոլորտի իրավակարգավորումների, Օզոնի ծրագրի ֆինանսական միջոցների և նյութատեխնիկական բազայի վերաբերյալ: Հանդիպման երկրորդ մասում մասնագիտական այց կատարվեց Երևանի կոնյակի գործարան, որտեղ մասնակիցները ծանոթացանօզոնաքայքայիչ նյութերից հրաժարվելու էվոլուցիային և եվրոպական ստանդարտներով գործող սառեցման համակարգերիկիրառմանը: Գործարանում այցելուներին ուղեկցում էին գլխավոր ճարտարագետի տեղակալը և սառնարանային համակարգերի պատասխանատուն, ովքեր ներկայացնում էին այդ փորձը: