Օզոնի
ծրագիր

Հանդիպում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ» ծրագրի ներկայացուցիչների հետ

Notice: A non well formed numeric value encountered in /var/www/vhosts/saveozone.am/httpdocs/templates/post.php on line 12
02.12.2019

2019 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակում մասնագիտական օժանդակություն ստանլու նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագրին էին դիմել «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ» ծրագրի ներկայացուցիչները, որոնք համագործակցում են կաթնամթերք արտադրող կազմակերպությունների հետ, որի շրջանակներում պարբերաբար ծագում է սառնամատակարարման արդյունավետ, էներգախնայող, կլիմայի և օզոնի համար անվտանգ համակարգերի ձեռքբերման, մոնտաժման և սպասարկման անհրաժեշտություն:

Օզոնի ծրագրի նախաձեռնությամբ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ» ծրագրի ներկայացուցիչների և Օզոնի ծրագրի փորձագիտական խմբի միջև:

Հանդիպման սկզբին Օզոնի ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրեց օզոնային շերտի հիմնախնդիրը և իրականացվող միջոցառումները՝ միտված օզոնային շերտի պահպանությանը: Նշեց նաև սառնարանային տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների, համագործակցության և Օզոնի ծրագրի կողմից տրամադրված նորագույն սարքավորումների գործածման արդյունքների մասին:

Հանդիպման ընթացքում Օզոնի ծրագրի փորձագետները պատասխանեցին «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ» ծրագրի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին սառնամատակարարման համակարգերի ժամանակակից պահանջներին, հիմնական հատկանիշներին, համակարգերում օգտագործվող օզոնաանվտանգ գազերին, սպասարկման լավագույն մեթոդներին, ոլորտում առկա միտումներին:

Որպես ամփոփում Օզոնի ծրագիրը հայտնեց իր պատրաստակամությունը  հետագա համագործակցության և մասնագիտական աջակցության հարցում: