Օզոնի
ծրագիր

Հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ
28.06.2023

2021 թվականի նոյեմբերի 22-ին շրջակա միջավայրի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև կնքված եռակողմ համագործակցության հուշագրի շրջանակներում 2023 թվականի հունիսի 17-ին օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը հանդիպել է Հայաստանի  պետական տնտեսագիտական համալսարանի «Մաքսային վարչարարություն» մագիստրոսական ծրագրի «Կանաչ մաքսատուն» առարկան ուսումնասիրող ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում ցուցադրվել է մասնագիտական տեսաֆիլմ՝ ՀՖԱ-ների և ՕՔ նյութերի մաքսանենգության վերաբերյալ: Տիկին Ղահրամանյանի կողմից իրականացվել է գազաանալիզատորով գազերի (սառնագենտ) տեսակի հատկորոշման ցուցադրություն մաքսանենգության ենթատեքստում՝ հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր այլ  մակնշմամբ տարայում շրջանառել արգելված սառնագենտ: Այնուհետև որպես ապագա մաքսային ծառայող ուսանողներին հնարավորություն է տրվել ինքնուրույն փորձարկելու  գազաանալիզատորի աշխատանքը:

Հանդիպումն ամփոփվեց ՊԵԿ-ի գլխավոր մաքսային տեսուչ Լիլիթ Ղազարյանի ղեկավարմամբ ուսանողների կողմից պատրաստված սահիկաշարեր ներկայացմամբ` նվիրված Մոնրեալի արձանագրությանը և «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիային: