
2023 թվականի օգոստոսի 15-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում նվիրված ոլորտի ներպետական իրավակարգավորումներին և ՀՖԱ-ների ներկրման ընթացակարգերի փոփոխություններին: Հանդիպմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչության, Պետական եկամուտների կոմիտեի, ՍՕՋԻ ասոցացիայի ներկայացուցիչներ և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետներ:
Օրակարգային հարցերից էին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը, չափաքանակների տրամադրման կարգավորումներումառաջարկվող փոփոխությունները, ԵՏՄ անդամ պետությունների միջև թույլատվական փաստաթղթերի հիման վրա իրականացվող ապրանքների առևտրաշրջանառության հսկողության մեխանիզմները:
Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը մասնակիցներին ներկայացրեց չափաքանակների համակարգի ներդրման ԵՄ փորձը, ինչպես նաև նախատեսվող իրավակարգավորումները՝ այլ երկրների փորձի ուսումնասիրմամբ: Քննարկումների արդյունքում հատկորոշվեց առաջիկա անելիքները ծառացած խնդիրները լուծելու նպատակով:
Հանդիպման երկրորդ մասը վերաբերում էր ՀՖԱ-ների (մաքուր նյութեր և խառնուրդներ) ներկրման ընթացակարգերի փոփոխություններին: Քննարկմանը մասնակցում էին սառեցման և օդորակման սարքավորումների և սառնագետների ներկրմամբ զբաղվող տնտեսավարողները, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու ոչ միայն գալիք փոփոխություններին իրավական տեսանկյունից, այլ նաև Օզոնի քարտուղարկության կողմից մշակված սառնագենտային խառնուրդների հատկորոշման գործիքին ու դրա գործարկման մեխանիզմներին: