Օզոնի
ծրագիր

Հանդիպումների շարք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների հետ

Notice: A non well formed numeric value encountered in /var/www/vhosts/saveozone.am/httpdocs/templates/post.php on line 12
18.11.2022

2022 թվականի նոյեմբերի 17-ին շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների հետ հանդիպումների շարք: Միջոցառման նպատակն է երիտասարդ սերնդին ծանոթացնել բնապահպանական տարբեր ուղղություններին՝ հնարավորություն ընձեռելով իրազեկվելու արդի խնդիրների մասին և ինչո՞ւ ոչ՝ մասնակիցը դառնալու հնարավոր լուծումներին:

Հանդիպման առաջին օրն անցկացրեցին շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի,  Մթնոլորտային օդի քաղաքականության և Կլիմայական քաղաքականության վարչությունների ներկայացուցիչները:
Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 40 աշակերտներ, ուսանողներ և մանկավարժներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցից և քոլեջից, ովքեր, տեսական մասից, ցուցադրված վիդեոհոլովակներից և մուլտֆիլմից հետո, փորձեցին առավելագույնը քաղել դասընթացից մասնագետներին հղելով իրենց հարցերն ու առաջարկները:

Ունեցանք նաև հաճելի «ընդհատում». նախակրթարանի փոքրիկ սաներն իրենց երաժշտական կատարմամբ մասնակից դարձրին բոլորիս արդեն տարիներ շարունակ համալիրում իրականացվող ազգային ծիսական արարողություններց մեկին:

Հաջորդ հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով. նոյեմբերի 24՝  Ջրային քաղաքականության, Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության, Ռազմավարական քաղաքականության վարչություններ, դեկտեմբերի 1՝ Հողերի և ընդերքի քաղաքականության, Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչություններ:

Միջոցառումը կամփոփվի դեկտեմբերի 8-ին, երբ ուսանողները, հնարավորինս մանրամասն պատկերացում կազմելով ոլորտի խնդիրների և դրանց լուծմանն ուղղված ջանքերի մասին, կներկայացնեն իրենց տեսակետներն ու մոտեցումները:

Նոյեմբերի 17

Քննարկման թեմաները՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը, օզոնային շերտի պահպանությունը և կլիմայի փոփոխությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոյեմբերի 24

Քննարկման թեմաները՝ ջրային ռեսուրստերի պահպանությունը, թափոնների տեսակավորումը և պլաստիկի վերամշակումը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեկտեմբերի 1

Քննարկման թեմաները՝ հողային և ընդերքի ռեսուրսների պահպանությունը, բնության հատուկ պահպանվող տարածքները և կենսաբազմազանությունը և էլեկտրոմոբիլների արդիականությունը