Օզոնի
ծրագիր

«Հայաստանի սառնարանային ասոցիացիա» ՀԿ-Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչների քննարկում-հանդիպում
10.09.2021

2021 թվականի սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի Սառնարանային ասոցացիա»-ի կողմից կազմակերպված հանդիպում-քննարկում արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարությունների մասնագետ գործընկերների հետ: Հանդիպմանը մասնակցում էին  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Օզոնի ծրագրի, ինչպես նաև քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Օրակարգում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի «բ» պարբերության կիրարկման հետ կապված բարդություններն էին, որոնց վերաբերյալ ձևավորվեց համաընդհանուր դիրքորոշում: