Օզոնի
ծրագիր

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Notice: A non well formed numeric value encountered in /var/www/vhosts/saveozone.am/httpdocs/templates/post.php on line 12
04.04.2018

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Հայաստանի հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և կրթության ու գիտության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։ Հուշագիրը վավերացրել են  ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը։ Հուշագրով սահմանվում է կողմերի պատրաստակամությունը՝ միմյանց աջակցելու ծրագրում ընդգրկված նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների, համապատասխան ուսումնական  մոդուլների նախագծման, մշակման, ինտեգրման և ներդրման աշխատանքներում։
 Ողջույնի խոսքով հանդես է եկալ ՄԱԶԾ կայուն աճի և զարգացման բաժնի բնապահպանական ծրագրերի աշխատակից Տաթևիկ Քոլոյանը, ով ներկայացրել է իրականացվող ծրագրի հիմնական բաղադրիչները։
 Շնորհակալություն հայտնելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը համագործակցության համար՝ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ․ Հակոբյանը նշել է, որ իրականացվող ծրագրում առաջնայնություն է տրված մասնակցային սկզբունքին և շահագրգիռ գերատեսչությունների առավելագույն ներգրավվածությանը, այդ նպատակով որոշվել է երկու նախարարությունների համագործակցությունն ամրագրել հուշագրով։ Ըստ Խաչիկ Հակոբյանի՝ «Հայաստանի հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» ծրագրի ենթաբաղադրիչներից է սառնագենտների արտազատման համակարգի գործունեության և միջին մասնագիտական հաստատությունների մասնագետների պատրաստման համար հզորությունների կատարելագործումը: Տվյալ ենթաբաղադրիչի շրջանակներում անդրադարձ է արվելու Հայաստանի սառեցման և օդորակման ոլորտում սպասարկման հզորությունների ամրապնդմանը, որի շրջանակներում ձեռք բերելով օզոնաանվտանգ եղանակով տեխնիկայի սպասարկման համար անհրաժեշտ 25 հավաքածու՝ դրանք կտրամադրվեն ուսուցումն անցած մասնագետներին: Բացի այս, նախատեսվում է ձեռք բերել ուսումնական սարքավորումների 3 հավաքածու և տրամադրել 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ համապատասխան մասնագիտական դասընթացների վերսկսման նպատակով: Ծրագրով նախատեսված է նաև իրազեկման և քարոզչական բաղադրիչ, որպեսզի ավելի շատ անհատներ ձգտեն մասնագիտանալ այս ոլորտում, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կա համապատասխան մասնագետների պակաս։ 
  ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը  ողջունել է համատեղ  ծրագրի մեկնարկը, նշել, որ այդ նպատակով նախատեսվում է ընտրել Երկրորդ տարածաշրջանային քոլեջը, ինչպես նաև Արմավիրի ու Արարատի երկու միջին մասնագիտական հաստատություններ։ Կարևորելով կլիմայի գլոբալ փոփոխությունների մեղմման ուղղությամբ արվող քայլերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խնդիրների լուծման գործում ջանքերի մեկտեղման համար։
Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիայի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը նկատել է, որ օզոնաքայքայիչ նյութերը հզոր ջերմոցային գազեր են և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ իրականացվող ծրագիրը, միտված  լինելով այդ գազերի օգտագործման նվազեցմանը, նպաստելու է կլիմայի գլոբալ փոփոխության մեղմմանը։ Ըստ բանախոսի՝ ընտրված ուսումնական հաստատություններում վերապատրաստվելու են դասավանդողներ, որոնք իրականացնելու են մասնագիտական ուսուցում այդ կրթական համալիրներում։ Ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած ուսումնական հաստատությունները կպատրաստեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնց  պահանջարկը մեծ է ոլորտում։