Օզոնի
ծրագիր

«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի մշակում» (KIP) ծրագրին ուղղված հերթական միջոցառում. տվյալների հավաքագրում
21.03.2022

Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը փոխվարչապետի գրասենյակի օժանդակությամբ 2022 թ.-ի մարտի 17-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդանից սկսեց միջոցառումների շարք, որոնք իրականացվում են ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոքլորֆտորածխածինների  և դրանք պարունակող սարքավորումների  վերաբերյալ տվյալների հավաքագրմանը:

Գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններով պայմանավորված, որը ենթադրում է հիդրոֆտորածխածինների չափաքանակի որոշում (բազային հիմնամակարդակ)՝ հիմքում ունենալով Հայաստանի տնտեսական կարիքների գնահատումն այդ ոլորտում:

Հայաստանի պարտավորությունները ծագել են 2019 թ.-ին «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության վավերացմամբ: Միջոցառումներն իրականացվելու են Հայաստանի 10 մարզերում և Երևան քաղաքում առաջիկա 3 ամսվա ընթացքում, որին մասնակցելու են մարզպետարանների և խոշոր համայնքների համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, շրջակա միջավայրի պատասխանատու ներկայացուցիչները, շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները և սառնարանային և օդորակման ոլորտի մասնագետները:

Ծրագրի փորձագիտական խումբը ոլորտի մասնագետների ուղեկցությամբ մարզային միջոցառումների շրջանակներում այցելելու է սառնարանային կայանքներ, ինչպես նաև օդորակման համակարգերով զինված օբյեկտներ:

Մարտի 17 և 18, Կոտայքի մարզ

 

 

Մարտի 23 և 24, Արմավիրի մարզ

 

Ապրիլի 6 և 7, Արարատի մարզ

 

Ապրիլի 14 և 15, Գեղարքունիքի մարզ

 

Ապրիլի 28 և 29, Արագածոտնի մարզ

 

Մայիսի 3-5, Լոռու մարզ

 

Մայիսի 19 և 20, Տավուշի մարզ