Օզոնի
ծրագիր

Հիդրոֆտորածխածինները (ՀՖԱ-ները) սառեցման համակարգերում
04.09.2020

2019 թվականի մարտի 27-ին ԱԺ-ն վավերացրել է ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը: 
Կիգալիի փոփոխությունը Մոնրեալի արձանագրության 5-րդ փոփոխությունն է, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից: Այս փոփոխությամբ՝ Արձանագրությամբ կարգավորվող նյութերի ցանկում ավելացվել են հիդրոֆտորածխածինները (ՀՖԱ), որոնք, հանդիսանալով օզոնաքայքայիչ նյութերի փոխարինիչներ, միաժամանակ հզոր և երկարակյաց ջերմոցային գազեր են: Այսպիսով՝ գլոբալ տաքացմանը զուգահեռ մեր պահանջարկը հովացման համակարգերի նկատմամբ աճում է, սակայն, շարունակելով օգտագործել ՀՖԱ-ներով աշխատող սառեցման համակարգեր, մենք նպաստում ենք երկրագնդի վրա ջերմաստիճանի բարձրացմանը:

Աշխարհում ՀՖԱ-ների փուլային փոխարինման միջոցով ակնկալվում է կանխել մոտ 105 մլն տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումներ, ինչը կօգնի մինչև 2100 թվականն ակնկալվող ջերմաստիճանի գլոբալ բարձացումը նվազեցնել մինչև 0.4 աստիճանով՝ զուգահեռ շարունակելով պահպանել օզոնային շերտը:

Խնդրի լուծման հնարավոր այլընտրանքային ուղիները ներկայացված են Բնապահպանական հետաքննության գործակալության (EIA) կողմից մշակված գծապատկերում (տեղադրված է նյութի աջ կողմում, որի վրա սեղմելով կարող եք ներբեռնել բարձր որակով ֆայլը):

Երախտիքի խոսք

Օզոնի ծրագիրը իր խորին երախտագիտությունն է հայտնում Բնապահպանական հետաքննության գործակալությանը (EIA) գծապատկերը մշակելու և այն տեղայնացնելու աշխատանքներում օժանդակություն տրամադրելու համար: