Օզոնի
ծրագիր

ՀՍՏ ԵՆ 13313:2021 ազգային ստանդարտ

Notice: A non well formed numeric value encountered in /var/www/vhosts/saveozone.am/httpdocs/templates/post.php on line 12
01.07.2021

Օզոնի ծրագիրը և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը համատեղ մշակել են ՀՍՏ ԵՆ 13313:2021 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր. Անձնակազմի իրավասություն (կոմպետենտություն)» ազգային ստանդարտը ԵՆ 13313 միջազգային ստանդարտի հիման վրա, որը ընդունվել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի N 83 հրամանով:

Ստանդարտը սահմանում է սառնարանային շղթայի հետ աշխատանքի տեսակները, աշխատանքն իրականացնող անձնակազմի համապատասխան որակավորումները և որակավորումների գնահատման ընթացակարգերը:

Ոչ պատշաճ նախագծման, տեղադրման, շահագործման և պահպանման դեպքում սառնարանային համակարգերը կարող են վտանգ ներկայացնել մարդու առողջության և անվտանգության, գույքի, շրջակա միջավայրի համար և սպառել չափազանց մեծ քանակությամբ էներգիա: Ուստի կարևոր է, որ նման համակարգերով զբաղվող անձնակազմը իրավասու լինի իրականացնելու սույն ստանդարտում նշված գործունեությունը կամ գործունեության տեսակները:

Ստանդարտը գործարկվելու է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին: Այն կարող եք ձեռք բերել www.sarm.am կայքից: