Օզոնի
ծրագիր

«Կանաչ մաքսատուն». եռակողմ համագործակցության հուշագիր
22.11.2021

2021 թվականի սեպտեմբեր ամսից Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի «Մաքսային վարչարարություն» մագիստրոսական ծրագրում ընդգրկված է «Կանաչ մաքսատուն» առարկան: Առարկայի ներդրումն իրականացվել է ՀՓՓ ծրագրի երկրորդ փուլի ոչ ներդրումային բաղադրիչի շրջանակներում:

«Կանաչ մաքսատուն» նախաձեռնությունը, ինչի դասավանդմանը նվիրված էր հուշագիրը, նպատակ է հետապնդում՝ կանխելու շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող ապրանքների և նյութերի ապօրինի առևտուրը, ինչպիսիք են օզոնաքայքայիչ նյութերը, թունաքիմիկատները, վտանգավոր թափոնները, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները, վայրի կենդանտեսակներն ու բուսատեսակները:

Նոյեմբերի 22-ին կնքվեց եռակողմ համագործակցության հուշագիր շրջակա միջավայրի նախարարության,  պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև:

Բնապահպանական խնդիրներն իրենց բնույթով անդրսահմանային են, ունեն գլոբալ ազդեցություն, և դրանք հնարավոր է արդյունավետորեն լուծել միմիայն միջազգային համագործակցության և համընդհանուր հանձնառության միջոցով: Այդպիսի համագործակցության հնարավորություն մեզ ընձեռում են բազմակողմանի բնապահպանական համաձայնագրերը։

Հուշագրի ստորագրումից հետո ՄԱԶԾ-ի շրջանակներում պետական եկամուտների կոմիտեին է հանձնվել գազազնալիզատորներ, որոնք թույլ կտան մաքսային ծառայողներին մաքսատներում ստուգել ներկրվող օզոնաքայքայիչ նյութերի (սառնագենտների) որակի համապատասխանությունը՝ ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով: Նույն գազաանալիզատորներից մեկ օրինակ տրամադրվել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին գործնական պարապմունքներին օգտագործելու նպատակով:

Գազաանալիզատորները ձեռք են բերվել ՀՓՓ ծրագրի երկրորդ փուլի ոչ ներդրումային բաղադրիչի շրջանակներում: