
2023 թվականի մարտի 24-ին «Վարդանանք» կրթահամալիրում ամփոփվեց «Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքի երկրորդ փուլը: Հանդիպմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ներկայացուցիչները:
Նախարարի տեղակալը ողջունեց հանդիպման մասնակիցներին և ևս մեկ անգամ կարևորեց նման նախաձեռնությունների իրականացումը` դրանք որակելով անկյունաքարային էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցում: Պարոն Գաբրիելյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումները կտան ցանկալի արդյունք իրավագիտակից և շրջակա միջավայրի հանդեպ սրտացավ երիտասարդներ կրթելու գործում:
Հանդիպման ընթացքում, հիմնվելով նախկին այցերից ստացված գիտելիքների վրա, մասնակից դպրոցների սաները զեկույցների և սահիկաշարերի միջոցով ներկայացրին իրենց տեսակետերն ու մոտեցումները ուղղված ոլորտի խնդիրներին և դրանց լուծմանը:
Միջոցառման ամփոփին Օզոնային շերտի պահպանության հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը անդրադարձավ օզոնային շերտի և կլիմայի փոփոխության միջև եղած կապին պատասխանելով աշակերտների կողմից բարձրացված հարցերին: