Օզոնի
ծրագիր

«Խոսե՜նք բնությունից». փուլ 2
02.03.2023

2023 թվականի մարտի 2-ին շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքի երկրորդ փուլը, որին մասնակցում էին շուրջ 100 աշակերտ Երևանի Ա․Երզնկյանի անվան N118 ավագ, Ա.Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական, Ա.Պուշկինի անվան թիվ 8 հիմնական, Ն.Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցներից և «Վարդանանք» կրթահամալիրից:

Նախաձեռնության նպատակն է երիտասարդ սերնդին ծանոթացնել բնապահպանական տարբեր ուղղություններին՝ հնարավորություն ընձեռելով իրազեկվելու արդի խնդիրների մասին և ինչո՞ւ ոչ՝ մասնակիցը դառնալու դրանց հնարավոր լուծումներին:

Հանդիպումները կշարունակվեն յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ, որոնց ընթացքում էկոհամակարգային մոտեցմամբ անդրադարձ կկատարվի օզոնային շերտի պահպանության հիմնախնդրին ստորև ներկայացված թեմաների ենթատեքստում.

  • մթնոլորտային օդի աղտոտվածություն,
  • կլիմայի փոփոխություն, 
  • ջրային ռեսուրստերի պահպանություն,
  • թափոնների տեսակավորում,
  • պլաստիկի վերամշակում,
  • հողային և ընդերքի ռեսուրսների պահպանություն,
  • բնության հատուկ պահպանվող տարածքներ և կենսաբազմազանություն,
  • անտառային ռեսուրսների պահպանություն,
  • էլեկտրոմոբիլների արդիականություն:

Մարտի վերջին տեղի կունենան ամփոփիչ հանդիպումներ, որոնց ընթացքում աշակերտները, հնարավորինս մանրամասն պատկերացում կազմելով ոլորտի խնդիրների և դրանց լուծմանն ուղղված ջանքերի մասին, կներկայացնեն իրենց տեսակետներն ու մոտեցումները:

 

Մարտի 2 և 3

Քննարկման թեմաները՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը, օզոնային շերտի պահպանությունը և կլիմայի փոփոխությունը

 

 

Մարտի 9 և 10

Քննարկման թեմաները՝ ջրային ռեսուրստերի պահպանությունը, թափոնների տեսակավորումը և պլաստիկի վերամշակումը

 

 

Մարտի 16

Քննարկման թեմաները՝ հողային և ընդերքի ռեսուրսների պահպանությունը, անտառային ռեսուրսների պահպանությունը, բնության հատուկ պահպանվող տարածքները և կենսաբազմազանությունը և էլեկտրոմոբիլների արդիականությունը