
2023 թվականի ապրիլի 21-ին շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի նախաձեռնությամբ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված «Միասնական հայտ» համակարգի արդիականացմանը: Այս համակարգի միջոցով տրամադրվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման/արտահանման լիցենզիաները և թույլատրագրերը ի թիվս այլ լիցենզիաների:
Հանդիպմանը մասնակցել են պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Կարեն Մարտիրոսյանը, շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգող Մարատ Սմբատյանը, ներկայացուցիչներ թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման, կենսառեսուրսների կառավարման վարչություններից և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրից:
Քննարկման ընթացքում հատկորոշվել են համակարգը գործարկելիս հանդիպող մի շարք խնդիրներ, ինչպես նաև նախանշվել են հնարավոր լուծումները: