Օզոնի
ծրագիր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
11.09.2017

ՄԱԶԾ ՈՒզբեկիստանը, ազգային և միջազգային գործընկերների հետ համատեղ, հայտարարում է միջազգային լուսանկարչական մրցույթ՝ նվիրված կլիմայի փոփոխությանը և օզոնային շերտի պահպանությանը, որը կընթանա 2017թվականի հուլիսի 10-ից մինչ սեպտեմբերի 11-ը: «Օզոնային շերտը և ես» անվանակարգում ներկայացվել էին շուրջ 104 լուսանկար: Նախնական ընտրությունն իրականացվել է հրավիրված մասնագետների կողմից:  Արդյունքում 52 լուսանկարներից  առցանց քվեարկության արդյունքում ընտրվեցին լավագույն 10-ը, որոնցից էլ ժյուրիի անդամները, որը բաղկացած էր կազմակերպիչներից, միջազգային մասնագետներից և գործընկերներից, հաղթող ճանաչեցին Հայաստանը ներկայացնող Լուսինեի աշխատանքը:Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝www.envcontest.uz

Շնորհավորու՛մ ենք Լուսինե Թորոսյանին: Մենք շատ հպարտ ենք, որ ունենք այսչափ տաղանդավոր երիտասարդ մեր կողքին, ով  կարողացավ անդրադառնալ նման կարևոր բնապահպանական հիմնախնդրինՄիավորելով մեր ջանքերը՝ մենք անպայմա՛ն կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած  մարտահրավերները: