Օզոնի
ծրագիր

Միջոցառումների շարք Երևանի մանկապարտեզներում
06.06.2022

Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը մեկնարկել է իրազեկման միջոցառումների շարք փոքրիկների համար:  2022թ.-ի հունիսի 6-ին Երևանի թիվ 5 մանկապարտեզում տեղի ունեցավ ինտերակտիվ միջոցառում շուրջ 100 երեխայի մասնակցությամբ: 

Փոքրիկներին նյութն առավել մատչելի ներկայացնելու համար օգնության էր եկել ծաղրածուն, ով տարբեր խաղերի, հանելուկների և հարցուպատասխանի միջոցով երեխաներին պատմեց արևի ինչպես դրական, այնպես էլ բացասական  ազդեցության, ինչպես նաև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու անհրաժեշտության մասին: 

Մասնակիցներին տրամադրվեցին Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակված «Ներկի՛ր ինքդ» գունավորման գրքույկներ, մատիտներ: 

Հաջորդիվ այցելելու ենք Երևանի թիվ 16, թիվ 8, թիվ 6 մանկապարտեզներ: Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ հնարավորինս ընդլայնելով հանրության խոցելի խմբի՝ երեխաների ներգրավվածությունը կրթական միջոցառումներում:

Հունիսի 6, Երևանի թիվ 5 մանկապարտեզ

Հունիսի 7, Երևանի թիվ 16 մանկապարտեզ

Հունիսի 9, Երևանի թիվ 8 մանկապարտեզ

Հունիսի 10, Երևանի թիվ 6 մանկապարտեզ