Օզոնի
ծրագիր

ՄԿՈւ ոլորտի դոնոր կազմակերպությունների հանդիպում
26.08.2020

2020 թ.-ի օգոստոսի 26-27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն Աղվերանում կազմակերպել էին ՄԿՈւ ոլորտի դոնոր կազմակերպությունների հանդիպում, որին հրավիրված է եղել նաև Օզոնի ծրագրի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը որպես ՄԿՈւ ոլորտի ծրագրային գործընկեր: Հարթակը նպատակ ուներ աջակցելու իրականացվող ծրագրերի համակարգմանը, փորձի փոխանակմանը և հետագա անելիքների քննարկմանը: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է նաև 2020-2025 թվականների կրթության ռազմավարության ՄԿՈւ ոլորտի գործողությունների ծրագրի նախագիծը:

Լիանա Ղահրամանյանը խոսել է շրջակա միջավայրի և ԿԳՄՍ նախարարությունների միջև կնքված փոխըմբռման հուշագրի արդյունքում «ՀՔՖԱ-ների  փուլային փոխարինում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում դասասենյակների և արհեստանոցների վերազինման, դասախոսական անձնակազմի վերապատրաստման, ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի կողմից չափորոշիչների մշակման, ինչպես նաև մասնագիտությունների ցանկում կառավարության որոշմամբ «Սառնարանային տնտեսություն 0715.15.5» մասնագիտության ավելացման մասին, որով արդեն 2019 թ.-ից սկսած ընդունելություն է իրականացվում տարածաշրջանային երեք պետական քոլեջներում:  Մասնակիցները 2020-2025 թվականների կրթության ռազմավարության ՄԿՈւ ոլորտի գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ ներկայացրել են նաև իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: