Օզոնի
ծրագիր

ՕՔՆ և ՀՖԱ տվյալների խաչաձև ստուգում
03.02.2023

Շրջակա միջավայրի նախարարությունը Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում 2023 թվականի փետրվարի 3-ին իրականացրեց օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների փաստացի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև նախարարության կողմից տրամադրված ներմուծման, արտահանման լիցենզիաների համեմատական վերլուծություն:
Հանդիպմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետներ:
Իրականացվեց խաչաձև ստուգում նախարարության կողմից տրամադրված ներմուծման, արտահանման լիցենզիաների և մաքսային ծառայության կողմից տրամադրված տվյալների միջև: Քանի որ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվությունը 2022 թվականի ընթացքում ներումուծված նյութերի վերաբերյալ թերի էր, Մաքսային հսկողության վարչության ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց ապահովելու համապատասխան տեղեկատվությունը:
Քննարկման ընթացքում վերհանված խնդիրներից էր ՀՀ Կառավարության 90-Ն որոշման Հավելված 1-ի Դ ցանկով կարգավորվող նյութերի հարցը, ինչի վերաբերյալ առաջարկված լուծումներից մեկը մաքսային բրոկերների վերապատրաստման ծրագրում ՕՔՆ-երի և ՀՖԱ-ների վերաբերյալ մոդուլ ընդգրկելն էր: Արձանագրվեց, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտություն կլինի իրավական ակտերում կատարել փոփոխություն: Որոշվեց նաև առաջին եռամսյամում գույքագրել տնտեսվարողների առջև ծառացած խնդիրները կապված «Մեկ պատուհան» համակարգի հետ, որին կհաջորդի դրանց լուծմանն ուղղված հանդիպումը ապրիլ ամսին: