Օզոնի
ծրագիր

Օրենսդրություն

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ/ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը պատրաստել է սույն ձեռնարկը օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի գործածությամբ զբաղվող տնտեսավարողների և անհատների համար:

Ձեռնարկը վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված որոշակի օրենսդրական փոփոխություններին: Այդ փոփոխությունները դեռևս ընթացքում են, ուստի այս ձեռնարկը հանդիսանում է նախնական փաստաթուղթ:

Ձեռնարկի առաջին բաժնում ներկայացված են օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ցանկերը, որոնց ներմուծումն ու արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արգելված է:

Երկրորդ բաժնում ներկայացված են այն օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկերը, որոնց ներմուծումն ու արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է:

Երրորդ բաժնում ներկայացված են անհատական չափաքանակ և հետո միայն ներմուծման մեկանգամյա լիցենզիայի, անհատական չափաքանակ ստանալու ժամկետների, հայտի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ձևերի մասին տեղեկությունները:

Չորրորդ բաժնում տեղեկատվությունը վերաբերում է օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման մեկանգամյա լիցենզիա ձեռք բերելուն, որը հանարավոր է միայն անհատական չափաքանակի առկայության պարագայում, ինչը կարելի է ստանալ՝ դիմելով ՀՀ բնապահպանության նախարարություն:

Ձեռնարկը կարող եք ընթերցել PDF և EPUB ձևաչափերով:

EPUB տարբերակն ընթերցելու համար անհրաժեշտության դեպքում կարող եք ներբեռնել 
IceCream Ebook Reader
հավելվածը:  

 Ուշադրություն: http://armozone.am/  Կայքում տեղադրված բոլոր նյութերը (տեղեկատվությունը, հղումները, նկարները, ֆայլերը, ծրագրերը և այլն) ներկայացված են բացառապես ճանաչողական նկատառումներով: Կայքի հեղինակը, ինչպես նայև կայքը տեղակայող կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չեն կրում ցանկացած (այդ թվում նաև անօրինական) գործողությունների համար, որոնք կատարվել են կայքի նյութերի ուղղակի կամ անուղղակի օգատգործումից: Շարունակելով կայքի դիտումը Դուք ինքնաբերաբար ընդունում եք վերը նշված պայմանները: Պայմանների մասնակի կամ ամբողջակական անհամաձայնության դեպքում խնդրում ենք անհապաղ լքել այս կայքը, առանց պարունակությունը դիտելու: Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական իրավատերերին: Խստիվ արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի համաձայնության և թույլտվության օգտագործել կայքում ներկայացված նյութերը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման նկատմամμ սահմանափակումները և դրանց հետ կապված հարաμերությունները` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը վավերացրած երկրների հետ:

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ