Օզոնի
ծրագիր

Օզոնային շերտի մոնիթորինգի հեռազննում
18.05.2021

2021 թվականի մայիսի 18-ին և 19-ին Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում իրականացրել է մասնագիտական վերապատրաստման դասընթաց նախարարության  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների համար:

«Օզոնային շերտի մոնիթորինգի հեռազննում» դասընթացի հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հեռազննման նոր տեխնոլոգիաներին և օզոնային շերտի մոնիթորինգի իրականացման մեջ դրանց կարողություններին, զարգացնել բաց աղբյուրներից օգտվելու հնարավորությունները տիեզերական ճշգրիտ տվյալներ ստանալու համար, ինչպես նաև տրամադրել տարածական տվյալների՝ որպես վերջնական պրոդուկտի, մշակման, վերլուծության և վիզուալիզացման գործիքներ:

Ներկայացվել է TROPOspheric Monitoring Instrument (TROPOMI)-ը և Copernicus Open Access Hub-ը Total Ozone Column-ի և Tropospheric Ozone Column-ի վերաբերյալ տվյալներ ստանալու համար: Ձեռք բերված տվյալները մշակելու և պատկերավոր ներկայացնելու համար օգտագործվել են SNAP (Sentinel Application Platform) and QGIS համակարգերը: Ծրագրային համակարգերը անվճար են և ունեն բաց ելքային կոդ:

Այսուհետ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախատեսում է կիրառել վերը նշված գործիքները օզոնային շերտի դիտարկումների նպատակներով: