
2022 թվականի հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված ծառատունկին իր ներդրումն ունեցավ «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը:
30 տարի առաջ Հայաստանն անդամակցել է Միավորված Ազգերի Կազմակերպությանը, և 30 տարի անց Լոռու մարզի Ջրաշեն համայնքով անցնելիս հնարավոր կլինի տեսնել մեծ անտառ բաղկացած 18,000 ծառից, որի մի մասը տնկվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ:
Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակության, երկարաժամկետ բնապահպանական ծրագրերը ոչ միայն նպաստում են երկրում անտառային ծածկույթի ավելացմանը, այլև ապահովում են հետագա դրական սոցիալ-տնտեսական ազդեցությունը համայնքների զարգացման վրա: