Օզոնի
ծրագիր

«Օզոնային շերտի պահպանությունն ու ճարտարապետաշինարարական նորարարությունները» Կլոր-սեղան քննարկում
28.11.2022

2022 թվականի նոյեմբերի 25-ին շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում «Օզոնային շերտի պահպանությունն ու ճարտարապետաշինարարական նորարարությունները» թեմայով:

Հանդիպմանը մասնակցում էին Քաղաքաշինության կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի, Սառնամատակարարման, օդորակման, ջերմամատակարարման ինժեներական հայկական ասոցիացիայի և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն էր մասնագիտական համայնքին և ոլորտային քաղաքականություն մշակողներին բերել մեկ սեղանի շուրջ` հատկորոշելու ոլորտի բացերն ու ներդաշնակեցնելու գերատեսչությունների աշխատանքը:

Օրակարգային հարցերից էր սպլիտ տեսակի օդորակիչների հարցը, որոնք ոչ միայն փչացնում են շենք-շինությունների ֆասադների էսթետիկ տեսքը, այլև մշտապես հոսող ջրի արդյունքում քայքայվում է բուն շինությունը:  Որպես հաջողված օրինակ՝ ՍՕՋԻ ասոցացիայի անդամներից Ա. Ասծատրյանը ներկայացրեց ԵՊՀ-ի օրինակը, որտեղ սպլիտ տեսակի օդորակիչները փոխարինվել են VRF մուլտիզոնալ համակարգով:

Քննարկման առարկաներից էր նաև ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմը, որտեղ հղում է արվում գործածությունից վաղուց դուրս բերված օզոնաքայքայիչ նյութերին:

Հանդիպմանը հիմք դրվեց մասնակիցների միջև գործակցությանը, որի առաջին քայլերից կհանդիսանա վերոնշյալ նորմում փոփոխություն կատարելը: