Օզոնի
ծրագիր

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ/ՀՔՖԱ-ների/ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ 2-րդ ՓՈՒԼԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
12.07.2016

2016թ-ի հուլիսի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպել էր «Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլի ծրագրի մշակում» թեմայով շահագրգիռ կողմերի երկրորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ոլորտին առնչվող գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, ձեռներեցներ և փորձագետներ:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ներկայացրել է հանդիպման նպատակները, կարևորել շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը ծրագրի փաստաթուղթը ավարտուն տեսքի բերելու հարցում և ներկայացրել այն` 2016թ-ի նոյեմբերին Գործադիր կոմիտեի 77-րդ նիստին  ներկայացնելու մտադրությունների մասին:  ՄԱԿ-ի Կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կարևորելով միջոցառումը, տեղեկացրել է, որ Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլի ծրագրի շնորհիվ  նախատեսվում է մինչև 2020թ. Հայաստանի Հանրապետությունում նվազեցնել այդ նյութերի կիրառումը 35 տոկոսով:  ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի Տարածաշրջանային ցանցի համակարգող Հալվարտ Կոպպենը «Skype» կապի միջոցով  ներկայացրեց «ՕզոնԷքշն»-ի գործունեությունը և դրա` ՀՔՖԱ-ների  ծրագրում ներգրավվածությունը: Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրեց ՀՔՖԱ-ների փոխարինման 2-րդ փուլի ծրագրի բաղադրիչ մասերը և դրանց հիմնական ներդրումային և ոչ ներդրումային գործողությունները:

Հանդպումն ընթացավ շահագրգիռ կողմերի ակտիվ քննարկումներով և մտքերի փոխանակումներով: Հանդիպումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան ականատես լինել նախարարությանը պատկանող սառնարաններից մեկի օզոնաանվտագ եղանակով վերանորոգման գործընթացին: Վերանորոգումն իրականացվել էր «Սառնարանային ասոցիացիա»-ի անդամներից մեկի` «Այսքուլ» ՍՊԸ-ի կողմից, որը նաև ՀՔՖԱ-ի փոխարինման առաջին փուլի շահառուներից էր: