Օզոնի
ծրագիր

«Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի եզրափակում
15.09.2021

Օզոնային շերտի համաշխարհային օրվան ընդառաջ՝ սեպտեմբերի 15-ին, «Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հաղթող ճանաչված Կոտայքի մարզի Քասախի Ռ․Գևորգյանի անվան N1 միջնակարգ դպրոցի սաները հանդիպեցին շրջակա միաջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին։

Պարոն Պետրոսյանը, ողջունելով մանսակիցներին, անդրադարձավ էկոլոգիական կրթության միջավայրի բարելավումանն ու հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացմանը:

Օզոնային շերտի պահպանության հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ամփոփ ներկայացրեց «Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը» կրթական միջոցառումների շարքը, որին մասնակցել են շուրջ 240 դպրոց ՀՀ մարզերից և մայրաքաղաքից, ապա տեղի ունեցավ հաղթող ֆիլմի դիտում։

Աշակերտները իրենց հուզող հարցերը հղեցին նախարար Պետրոսյանին, ով տեղեկացրեց բնապահպանական տարբեր ուղղություններով շրջակա միջավայրի նախարարության կողմից տարվող աշխատանքների մասին։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը կոչ արեց սաներին իրենց գիտելիքներով ու հմտություններով համալրելու բնապահպանների շարքերը՝ դրսևորելով բնապահպանամետ վարք։

Հանդիպման ավարտին նախարարը Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N 1 միջնակարգ դպրոցին շնորհեց հաղթողի պատվոգիրը՝ նվիրելով ՀՀ բուսական և կենդանական աշխարհի կարմիր գիրք՝ ևս մեկ անգամ կարևորելով երիտասարդների դերը պետության կայացման գործում։