Օզոնի
ծրագիր

Սառնագենտ պարունակող գլանների գունավորում․ փոփոխություն
15.04.2021

­Սառնագենտ պարունակող գլանների գունավորում․ փոփոխություն

Սառ­նա­գենտ պա­րու­նա­կող գլան­ների ա­րագ տար­բե­րակ­ման ե­ղա­նակնե­րից մե­կը գլա­նի գույնն է։ Չնա­յած նրան, որ եր­բեք գո­յու­թյուն չի ու­նե­ցել մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված ստանդարտ, ամ­բողջ աշ­խար­հում ար­դյունա­բե­րու­թյան և քի­մի­ա­կան նյու­թեր ար­տադ­րող­նե­րի մեծ մասն ա­ռաջնորդ­վում էր   Օ­դո­րակ­ման, ջե­ռուց­ման և սառ­նա­մա­տա­կա­րար­ման ի­նս­տիտու­տի (ՕՋ­ՍԻ/AHRI) ու­ղե­ցույ­ցով՝ օ­րեն­քով սահ­ման­ված չլի­նե­լով հան­դերձ: Այս ու­ղե­ցույ­ցը միտ­ված էր ա­ջակ­ցե­լու ար­տադրող­նե­րին, ին­ժե­ներ­նե­րին, տե­ղադ­րող­նե­րին, կա­պա­լա­ռու­նե­րին և օգ­տա­տե­րե­րին, ի­նչ­պես նաեւ լայ­նո­րեն կի­րառ­վում էր մաք­սային և ի­րավա­կի­րառ մար­մին­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի և օ­զո­նային շեր­տի հար­ցե­րի հա­մա­կար­գող­ների (Օ­ՇՀՀ) կող­մից գլան­նե­րի պա­րու­նա­կու­թյունը նույ­նա­կա­նաց­նե­լու հա­մար: