Օզոնի
ծրագիր

Սառնարանային մասնագետների վերապատրաստում

Notice: A non well formed numeric value encountered in /var/www/vhosts/saveozone.am/httpdocs/templates/post.php on line 12
26.03.2022

2022 թվականի մարտի 26-27-ին «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվեց սառնարանային մասնագետների վերապատրաստում «Սառնարանների և օդորակիչների կազմատում» թեմայով (նյութը մշակվել է GIZ-ի կողմից և տեղայնացվել ՇՄՆ «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի կողմից)  «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում։

Վերապատրաստումը դեռևս 2020 թ.-ին մեկնարկած ««ԷկՕզոն» սառնարանային թափոնարվեստ արտ-նախագիծ»-ի II փուլն էր, որը միտված էր մասնագետներին ապահովելու կենցաղային սառնարանների և օդորակիչների պատշաճ օգտահանման, յուրքանչյուր բաղադրամասի փուլ առ փուլ մասնատման մեխանիզմներին տիրապետելու հմտություններով:

Վերապատրաստմանը մասնակցել են ոլորտի 22 մասնագետ Երևանից և հարակից մարզերից. ձևավորվել է ցանցային համագործակցություն: Հաջորդիվ նախատեսվում է ձևավորել մասնագիտական համայնքի մի օղակ, որը սպառողին կմատուցի որակյալ ծառայություններ սառնարանների և օդորակիչների կազմատման աշխատանքներում: