Օզոնի
ծրագիր

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16. հանդիպում տարածաշրջանային պետական քոլեջների ուսանողների հետ
19.09.2020

Սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված հերթական միջոցառումը Երևանի, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջներում:

Այդ ուսումնական հաստատություններում Շրջակա միջավայրի և ԿԳՄՍ նախարարությունների միջև կնքված փոխըմբռման հուշագրի հիման վրա «ՀՔՖԱ-ների  փուլային փոխարինում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում դեռևս 2018 թվականին իրականցվել էին դասասենյակների և արհեստանոցների վերազինում, դասախոսական անձնակազմի վերապատրաստում, իսկ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի կողմից 2019 թվականին մշակվել էին չափորոշիչներ, որից հետո մասնագիտությունների ցանկում կառավարության որոշմամբ ավելացել էր «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը: Արդեն 2019 թ.-ից տարածաշրջանային երեք պետական քոլեջներում իրականացվում է ընդունելություն: 

«Սառնարանային տնտեսություն» բաժնի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների հետ հանդիպել են Օզոնի ծրագրի փորձագետները։ Հանդիպումներին մասնակցել է շուրջ 60 ուսանող: Օզոնային շերտի հարցերով համակարգող Լիանա Ղահրամանյանը խոսել է «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության արդիականության, պահանջարկի ու կարևորության մասին՝ շեշտելով սառնարանային ոլորտի բացասական մեծ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Հանդիպումներն ամփոփվել է Օզոնի քարտուղարության կողմից մշակված վիկտորինայով և ուսանողներին Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի Օզոնեքշն ծրագրի կողմից մշակված և Օզոնի ծրագրի կողմից տեղայնացված «Դյուրավառ սառնագենտներով աշխատելու առաջատար փորձ» համառոտ ուղեցույցի տրամադրումով: