Օզոնի
ծրագիր

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16. «Հայաստանի սառնարանային ասոցիացիա» ՀԿ-ի  աշխատաժողով
19.09.2020

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներն ամփոփվել են սեպեմբերի 18-ին կայացած «Հայաստանի սառնարանային ասոցիացիա» ՀԿ-ի  աշխատաժողովով:
Աշխատաժողովն իրականացվել է Շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնում ասոցիացիայի և Օզոնի ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սառնագենտների ներմուծման/արտահանման ընթացակարգերում կատարված փոփոխությունները, նախագծի տեսքով շրջանառության մեջ դրված ՕՔՆ ներմուծման/արտահանման լիցենզավորման էլեկտրոնային համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում կառավարության կողմից իրականացվող օրենսդրական որոշ նախաձեռնություններ: