Օզոնի
ծրագիր

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16. ՀՍՏ ԵՆ 378 ստանդարտի I և II մասերի տեղայնացում
17.09.2020

Սեպտեմբերի 16-ին՝ խորհրդանշական այս օրը,  գործարկման մեջ են դրվել Ստանդարտների աշխատանքային խմբի կողմից տեղայնացված և օրենքով սահմանված կարգով հաստատված ՀՍՏ ԵՆ 378-1-2020 «Սառնագենտային համակարգեր և ջերմային պոմպեր. Անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղված պահանջներ. Մաս 1. Հիմնական պահանջներ, որոշում, դասակարգում և ընտրության չափանիշներ»  և ՀՍՏ ԵՆ 378-2-2020 «Սառնագենտային համակարգեր և ջերմային պոմպեր. Անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղված պահանջներ. Մաս 2. Նախագծում, կառուցում, պատրաստում, փորձարկում, մակնշում և փաստաթղթավորում» ստանդարտները:

Հիշեցնենք, որ ՀՍՏ ԵՆ 378-1-2020 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր. Անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղված պահանջներ. Մաս 1. Հիմնական պահանջներ, որոշում, դասակարգում և ընտրության չափանիշներ»  և ՀՍՏ ԵՆ 378-2-2020 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր. Անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղված պահանջներ. Մաս 2. Նախագծում, կառուցում, պատրաստում, փորձարկում, մակնշում և փաստաթղթավորում» ստանդարտները տեղայանցվել են դեռևս 2019 թվականին և գործարկվել կրկին սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը: Այս ստանդարտների 3-րդ և 4-րդ մասերի առաջնային տեղայնացումն իրականացվել է՝ հաշվի առնելով, որ դրանք վերաբերում են անձնակազմի անվտանգությանը: