Օզոնի
ծրագիր

ՍՕՋՊ ոլորտի մասնագետների վերապատրաստում
09.03.2021

2021 թվականի մարտի 4-ին մեկնարկեց «ՍՕՋՊ ոլորտի մասնագետների վերապատրաստում» թեմայով դասընթացների շարքը ՀՓՓ ծրագրի երկրորդ փուլի ոչ ներդրումային բաղադրիչի շրջանակներում Հայաստանի Սառնարանային ասոցացիայի հետ համատեղ:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Վանաձոր քաղաքում, որը վարում էին Սառնարանային ասոցացիայի անդամներն ու Օզոնի ծրագրի փորձագետները։ Մասնակիցներին ներկայացվեց սառնամատակարարման և օդորակման  ոլորտի առաջատար փորձն ու նորագույն միտումները, նոր իրավակարգավորումները, հղում արվեց ՀՍՏ ԵՆ 378 ստանդարտին՝ մասնավորապես տեխնիկական սպասարկմանը, գրանցամատյաններին, հոսակորստի մշտադիտարկմանը, մասնագետների սերտիֆիկացմանը, ինչպես նաև Սառնարանային ասոցացիայի զարգացման հեռանկարներին: Վերապատրաստման տեսական մասին հաջորդեց գործնականը, որի ընթացքում փորձագետի օգնությամբ մասնագետները հնարավորություն ունեցան տեղում գազաանալիզատորի միջոցով որոշելու գլաններում պարունակվող գազերի բաղադրությունը։ Առաջիկա դասընթացների ժամանակ կցուցադրվի նաև սառնամատակարարման և օդորակման տեխնիկայի սպասարկման սարքավորումների գործարկման մեխանիզմները: Հանդիպումների ընթացքում նախատեսվում է արտադրական օբյեկտների այցելություններ ըստ անհրաժեշտության:

Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են համապատասխան հետևյալ ժամանակացույցի․

  • Մարտի 11-12 (Գյումրի) – Շիրակի մարզ, Արմավիրի մարզ;
  • Մարտի 18-19 (Սևան) – Գեղարքունիքի մարզ, Կոտայքի մարզ, Արարատի մարզ;
  • Մարտի 29-30 (Սիսիան) – Վայոց ձորի մարզ, Սյունիքի մարզ: