Օզոնի
ծրագիր

Թեմատիկ հանդիպում «Թրբանջյան» ընծայարանի սաների հետ

Notice: A non well formed numeric value encountered in /var/www/vhosts/saveozone.am/httpdocs/templates/post.php on line 12
13.09.2019

2019 թվականի սեպտեմբերի 13-ին Արփի լճի ազգային պարկի տարածքում տեղի ունեցավ թեմատիկ հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Թրբանջյան» ընծայարանի ավագ դպրոցի սաների և դասախոսական անձնակազմի համար՝ ուղղված իրազեկվածության մակարդակի բարձրացմանը օզոնային շերտի պահպանության և հատուկ պահպանվող տարածքների ոլորտում: Մասնակիցներին հանդիպման ընթացքում ներկայացվեց բնության հատուկ պահպանվող տարածքներից Արփի լիճ ազգային պարկի նշանակությունն ու գործառույթը, ինչից հետո Օզոնի ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը խոսեց օզոնային շերտի, ուլտրամաուշակագույն ճառագայթների և դրանց կարևորության մասին: Հանդիպման ավարտին մասնակիցների կողմից կազմվել էին պաստառներ, որտեղ ամփոփ ձևով վերարտադրված էր հանդիպումից քաղված ողջ տեղեկատվությունը: