Օզոնի
ծրագիր

Վերապատրաստման դասընթաց դասախոսական անձնակազմի համար
12.09.2020

Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը «ՀՔՖԱ-ների  փուլային փոխարինում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացրել է վերապատրաստման դասընթաց տարածաշրջանային երեք պետական քոլեջների դասախոսական անձնակազմի համար: Վերապատրաստումն իրականացվել է Շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնում սեպտեմբերի 1-11-ը: Ձեռք բերած փորձը դասախոսները ներդնելու են «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ նախատեսված «Ջեռուցման, օդափոխման, օդի լավորակման և սառնագենտային համակարգերի բաղկացուցիչ մասերի դասակարգումը և դրանցում տեղի ունեցող մեխանիկական, թերմոդինամիկական, էլեկտրական և մագնիսական երևույթների հիմունքներ»,«Ջեռուցման, օդափոխման, օդի լավորակման և սառնագենտային համակարգերի մոնտաժում, շահագործման և տեխնիկական սպասարկման աշխատանքներում օգտագործվող գործիքներն ու սարքավորումները»  առարկաների դասավանդման մեջ՝ ի թիվս այլ առարկաների:

Տեսական գիտելիքներն ամրապնդելու համար դասընթացները ներառել են նաև մասնագիտական այցեր Հայաստանի մի շարք գործարաններ՝ «Արեգա» ՍՊԸ «Դարոյնք» ՍՊԸ, «Դիլիջան» գարեջրի գործարան: Տեղում ներկայացվցին արտադրության ընթացքում գործածվող սարքավորումները, սառնագենտների օգտագործման տեխնոլոգիաները և սկզբունքները: Վերապատրաստման վերջին օրը՝ սեպտեմբերի 11-ին, մասնակիցներին շնորհվեցին դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայականները: