
2023 թվականի մարտին ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին նախարարության, «Օզոնային շերտի պահապանություն» ծրագրի և Երևանի, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային պետական քոլոջների ներկայացուցիչները:
Օրակարգալին հարցը վերաբերում էր քոլեջներում «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ուսուցման շրջանակներում դասախոսական կազմի համալրմանը: Որպես խնդրի լուծում՝ որոշվեց վերապատրաստման եղանակով ներգրավել նոր դասախոսների:
Վերապատրաստումն իրականացվեց Շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնում մարտի 13-24-ը Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի հետ համատեղ «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:
Վերապատրաստման շրջանակներում հայտատուներն ուսումնասիրել են «Ջեռուցման, օդափոխման, օդի լավորակման և սառնագենտային համակարգերի բաղկացուցիչ մասերի դասակարգման և դրանցում տեղի ունեցող մեխանիկական, թերմոդինամիկական, էլեկտրական և մագնիսական երևույթների հիմունքները», «Ջեռուցման, օդափոխման, օդի լավորակման և սառնագենտային համակարգերի մոնտաժում, շահագործման և տեխնիկական սպասարկման աշխատանքներում օգտագործվող գործիքներն ու սարքավորումները» առարկաները՝ ի թիվս այլ ուսումնական նյութերի: Մարտի 24-ին մասնակիցներին շնորհվել են «Մասնակցության վկայականներ»: