Օզոնի
ծրագիր

Իրազեկում

Մոնրեալի արձանագրությունը շարունակաբար հասնում է իր առջև դրված նպատակներին, քանի որ իրազեկ, տեղեկացված և կրթված շահագրգիռ կողմերը նախանձախնդիր են իրենց գործողություններում՝ պահպանելու Երկրի օզոնային շերտը: Հաջողության ապահովման հարցում անգնահատելի դեր ունի կրթությունը,  ինչն էլ երաշխավորում է ապագա սերունդների ներգրավվածությունը գալիք գործընթացներում: Համալսարաններում և դպրոցներում նպատակային նախաձեռնությունները խրախուսում են ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական ​​ներգրավվածությունը այս գլոբալ բնապահպանական մարտահրավերի լուծման հարցում:

Համաձայն Մոնրեալի արձանագրության՝ տարբեր կարգավիճակ ունեցող քաղաքացիներ տարբեր դերեր և կարիքներ ունեն: Քանի որ օզոնային շերտի վերականգնումը  կանխատեսվում է միայն այս դարի երկրորդ կեսին, հասարակությունը պետք է իրազեկված լինի մարդու առողջության վրա օզոնային շերտի քայքայումից առաջացածհետևանքներից ը, և դրանց պատրաստ լինի, օրինակ՝ արևի ՈՒՄ ճառագայթման ավելացմանը: Բոլորը, բայց հատկապես երեխաներն ու  խոցելի ոլորտներում աշխատող մարդիկ, պետք է իրազեկ լինեն ՈՒՄ ճառագայթների ավելորդ քանակությունից խուսափելու եղանակների մասին: Այսպիսով, քանի որ առաջիկա մեկ կամ երկու տասնամյակի ընթացքում գործի կդրվեն  օզոնաքայքայիչ քիմիական նյութերի ոչնչացման տեխնոլոգիական և քաղաքական մեխանիզմները, պետք է նախապատրաստել մասնագետների նոր սերունդ Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած աշխատանքներն ապագայում իրականացնելու համար: Գիտության և ճարտարագիտության ոլորտի ուսանողները պետք է իրազեկվեն նոր տեխնոլոգիաների և պրակտիկայի մասին, որոնք պաշտպանում են ինչպես օզոնային շերտը, այնպես էլ կլիման, որպեսզի այդ տեղեկատվությունը դնեն իրենց հետագա մասնագիտական ​​գործունեության հիմքում `որպես ինժեներներ, հաստատությունների ղեկավարներ կամ գործարարներ:

Տեղեկատվության աղբյուր՝ https://www.unenvironment.org/ozonaction/what-we-do/awareness-and-education